Subscribe Now

* You will receive the latest news and updates on your favorite celebrities!

Trending News

Օգտագործողի պայմանագիր

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://ticketon.am/user-agreement/                հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «Թիքեթոն»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն      Լևոն Բաբամյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Օգտագործողի Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

Տերմիններ և սահմանումներ

1.1. Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.

  • Պատվեր՝Օգտագործողի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված հարցում Կատարողի Միջոցառմանը մասնակցելու համար, որը վկայում է այն մասին, որ Օգտագործողը նպատակ ունի Կատարողի /նաև ծառայություններ մատուցողի/ հետ կնքել գործարք Կայքում Տոմս (Տոմսեր) ձեռք բերելու նպատակով: Տոմսը հավաստում է Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում Կատարողի պարտականությունը անցկացնել Միջոցառում և Օգտագործողի իրավունքը մասնակցել Միջոցառմանը:
  • Կատարող՝Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, հիմնադրամ, անհատ ձեռնարկատեր կամ ցանկացած այլ կազմակերպաիրավական տեսակի անձ, ով կազմակերպում է Միջոցառում, այդ թվում Կայքում տեղադրելով /ինքնուրույն, կամ համապատասխան պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցողների կողմից/ Միջոցառման մասին տեղեկատվություն:
  • Ընկերություն՝«Թիքեթոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` իրավաբանական անձ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 02812544, Իրավ Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Եզնիկ Կողբացի, 1ա, բն 74

 

  • Միջոցառում՝Կատարողի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, փառատոն /ֆեստիվալ/, համերգ, ժամանցային ծրագիր, թրեյնինգ, ուսումնական և այլն) Օգտագործողների անորոշ շրջանակի համար:
  • Օգտագործող՝Ցանկացած անձ, ով ակցեպտ է արել համացանցի https://ticketon.am/user-agreement/ հասցեում տեղադրված օֆերտան:
  • Կայք՝տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտո և տեսանյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, ԷՀՄ–ների ծրագրերի, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը համացանցում https://ticketon.am/ հասցեում, ամբողջություն: Կայքը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված Կատարողի կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
  • Բանկայինհաշիվ՝ Ընկերության գործող բանկային հաշիվը բանկում, որը նշված է սույն Պայմանագրի 9 կետում:
  • Տոմս՝գրառում Կայքի գրանցման համակարգում, որն օգտագործվում է որպես գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Օգտագործողի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը (իրացումը) նշանակում է Գործարքների կնքում: Ընդ որում Օգտագործողը մեկ Գործարքի շրջանակներում կարող է ձեռք բերել մեկից ավել Տոմսեր:
  • Տոմսիիրացման դեպքում այն Օգտագործողին տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է գործարքի էական պայմանները, բացառությամբ գնի, որը կարող է չհամընկնել գործարքի գնի հետ:

1.2. Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

1.3. Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:

Պայմանագրի առարկանl

2.1. Ընկերությունը սույն Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Օգտագործողին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքը, իսկ Օգտագործողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Կայքը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:

2.2. Պայմանագրի հիման վրա Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը՝ մասնավորապես Կայքում տեղադրված Միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Միջոցառումներում մասնակցելու հնարավորություն ստանալու միջոցով՝ Պատվեր ձևակերպելով, իրականացնելով գործողություններ, Կատարողի կողմից նախատեսված (մասնավորապես գրանցվելով և անհրաժեշտության դեպքում համապատասխան վճարում կատարելով) և Ընկերության կողմից Տոմս ստանալով: Բացի այդ Օգտագործողն իրավասու է Կայքն օգտագործել Ընկերության կողմից սահմանած այլ ձևով: Համապատասխան պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված դեպքերում Ընկերությունը իրականացնում է Տոմսերի վաճառք Օգտագործողներին:

2.3. Ընկերությունը հիմնականում չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ կամ ծառայությունների մատուցող, սակայն, ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում, կարող է ստանձնել Միջոցառման կազմակերպման որևէ մասի իրականացումը: Բոլոր պարտավորությունները կապված Միջոցառումների անցկացման և ծառայությունների մատուցման հետ ծագում են

Օգտագործողի և Կատարողի և/կամ երրորդ անձանց միջև: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նշված պարտավորությունների իրական լինելու և իրականացման հետ, բացառությամբ՝ համապատասխան պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունների պատշաճ կատարման համար՝ միմիայն Կատարողի /համապատասխան պայմանագրերով՝ Պատվիրատուի/ առջև:

2.4. Օգտագործողը սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Օգտագործողը սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, պարտականությունները, պարտքը կամ դրանց մի մասը կարող է փոխանցել այլ անձանց բացառապես Ընկերության գրավոր համաձայնության դեպքում:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Օգտագործողը պարտավոր է.

3.1.1. Պատշաճկատարելսույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:

3.1.2. ծանոթանալսույնՊայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Կայքից օգտվելու պահը:

3.1.3. խստիվկատարելև պահպանել Կայքի օգտագործման կանոնները:

3.1.4. Կայքումնշելմիայն բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Օգտագործողն իրավունք չունի Կայքում գրանցվել այլ անձի անունով կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:

3.1.5. ինքնուրույնստուգելՊատվերի տվյալները մինչև դրա ձևակերպումը: Օգտագործողը պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման համար տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:

3.1.6. ծանոթանալՄիջոցառմանմասին տեղեկատվությանը (բովանդակություն, անցկացման կարգ, վայր, ժամ, պայմաններ և այլն) մինչև Պատվերի ձևակերպումը: Եթե Օգտագործողի համար մինչև վերջ հասկանալի չեն Միջոցառման անցկացման պայմանները, այդ թվում վճարման մասին պայմանները, Օգտագործողը պարտավորվում է ճշտել դրանք: Եթե անհնար է ճշտել պայմանները, ապա Օգտագործողը պարտավորվում է հրաժարվել Պատվերի ձևակերպումից և Միջոցառմանը մասնակցելուց:

3.1.7. ինքնուրույնծանոթանալվճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:

3.1.8. հրաժարվելՄիջոցառմանըմասնակցելուց Պատվերի ձևակերպումից և դրա դիմաց վճարելուց հետո՝ միայն Կայքում տեղադրված պայմաններով: Տոմսերի, դրանց դիմաց վճարված գումարների հետ վերադարձնելու կանոնները տեղադրված են Կայքում:

3.1.9. ինքնուրույնկամայլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Տոմսի (Պատվերի) արժեքը:

3.2. Ընկերությունն իրավունք ունի`

3.2.1. դադարեցնել, կասեցնելև/կամարգելափակել Օգտագործողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:

3.2.2. առանցպատճառներիմասին բացատրություն տալու մերժել Օգտագործողի Պատվերը ձևակերպել:

3.2.3. միակողմանիկերպովփոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:

3.2.4. սեփականհայեցողությամբև առանց Օգտագործողի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Կայքում Օգտագործողի կողմից:

3.2.5. դադարեցնելԿայքիաշխատանքը, իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:

3.2.6. Մարքեթինգայիննպատակներովօգտագործել Օգտագործողի կամ այլ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Օգտագործողը մուտքագրել է Կայք: Օգտագործողը հավաստում և երաշխավորում է, որ այն տվյալները, որոնք նա մուտքագրել է Կայք իր և երրորդ անձանց կողմից տրամադրվել են իրենց կամքով և երրորդ անձինք ծանոթացել են Պայմանագրի պայմաններին:

3.2.7. Օգտագործողինևայլ անձանց, որոնց մասին տեղեկատվությունը Օգտագործողի կողմից մուտք է արված Կայք, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ  հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նաև երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատությունը մուտքագրել է Կայք, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու հաղորդագրությունները:

3.2.8. իրականացնելՕգտագործողի, ինչպեսնաև Օգտագործողի կողմից նշված այլ անձանց տվյալների ստուգում՝ Ընկերության և/կամ Կատարողի չափանիշներով: Բացի այդ Ընկերությունն իրավունք ունի Օգտագործողից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Օգտագործողին իդենտիֆիկացնող այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ: Պահանջված փաստաթղթերը և/կամ տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունն իրավասու է դադարեցնել/ արգելափակել Օգտագործողի մուտքը Կայք, արգելել Օգտագործողին օգտագործել Կայքը: Իդենտիֆիկացնող փաստաթղթերի և տվյալների տեսակները և ներկայացման ձևերը սահմանվում են Ընկերության կողմից ինքնուրույն:

3.2.9. կապհաստատելՕգտագործողի հետ նրա կողմից նշված կապի միջոցներով:

Պատվերի ձևակերպման և Տոմսի ստացման կարգը

4.1. Պատվերի ձևակերպման համար Օգտագործողը պարտավոր է կատարել հետևյալ գործողությունները.

  • Կայքումընտրել Միջոցառումը,
  • Միջոցառմանէջում ընտրել Տոմսը
  • Վճարմանէջում տրամադրել նախատեսված տվյալները (տվյալները պետք է լինեն հավաստի, ճշմարիտ և պահանջված ծավալով),
  • հաստատելմուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշգրտությունը և ձևակերպել Պատվերը «Վճարել» կոճակի սեղմումով կամ հեռախոսակապի միջոցով հաստատել Պատվերը (Հեռախոսակապի միջոցով կատարված Պատվերի դեպքում Օգտագործողի նկատմամբ տարածվում են սույն պայմանագրով սահմանված կանոնները):

4.2. Ընկերությունը հաստատում է Պատվերի ընդունումը և ձևակերպումը Օգտագործողի կողմից Պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով համապատասխան հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսակապով հաստատման միջոցով:

4.3. Եթե Միջոցառմանը մասնակցելու համար Օգտագործողը պետք է վճարի Պատվերի համար, ապա հաստատումից հետո Կայքը Օգտագործողին վերահասցեավորում է Պատվերի վճարման էջ: Պատվերի դիմաց վճարելու համար Օգտագործողն ընտրում է Կայքում նշված վճարման համապատասխան միջոցը և կատարում է վճարում՝ վճարումը կատարելու պայմանների համաձայն: Պատվերի դիմաց Վճարումից հետո Ընկերությունը Օգտագործողին ուղարկում է հաղորդագրություն վճարումը ստանալու մասին և ձևավորում է Տոմս, որն ուղարկվում է Օգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեյին։

4.4. Պատվերի համար վճարման պահ է հանդիսանում վճարված միջոցների մուտքը Բանկային հաշվին: Երրորդ անձանց կողմից Օգտագործողի օգտին վճարում կատարելու դեպքում վճարման արդյունքում ծագած իրավունքները և պարտականությունները ծագում են Ընկերության և Օգտագործողի միջև և ոչ մի դեպքում հիմք չեն Ընկերության և այլ անձանց միջև դրանց ծագելու համար:

4.5. Օգտագործողը մասնակցում է Միջոցառում(ներ)ին Կատարող(ներ)ի սահմանած պայմաններով:

Կողմերի պատասխանատվությունը

5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը (այդ թվում Միջոցառումների, ծառայությունների մասին) մուտքագրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, , ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, Կայքի օգտագործման հետևանքով Օգտագործողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար: Ընկերությունը պարտավոր չէ խմբագրել, ճշտել, հսկել Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվությունը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, ճշմարտացիությունը և Օգտագործողները ինքնուրույն իրենք են կրում տեղեկատվությունից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը: Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ Կայքում կարող է հանդիպել ոչ պատշաճ, վիրավորական, վիճելի տեղեկատվության:

5.2. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքն օգտագործող անձանց կողմից ոչ կոռեկտ պահվածքի համար: Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն նաև՝ Կատարողի կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության արդյունքի չիրականացման, կամ թերի իրականացման համար, ինչպես նաև Միջոցառումների անցկացման ժամանակ Օգտագործողին կամ որևէ այլ անձի պատճառված որևէ վնասի /նյութական, բարոյական, ֆինանսական, ֆիզիկական և այլն/ համար, բացառությամբ՝ համապատասխան պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունների պատշաճ կատարման համար՝ միմիայն Կատարողի /համապատասխան պայմանագրերով՝ Պատվիրատուի/ առջև:

5.3. Ընկերությունը չի երաշխավորում, որ.

5.3.1 Կայքըհամապատասխանելուէ Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,

5.3.2 Կայքիօգտագործմանմիջոցով ստացված արդյունքները կլինեն հստակ և հավաստի,

5.3.3 Կայքիմիջոցովստացված որևէ ծառայության, ծրագրի, տեղեկատվության կհամապատասխանի Օգտագործողի սպասելինքերին, պահանջներին,

5.3.4 Կայքնաշխատելուանընդմեջ, առանց ընդհատումների, արագ, առանց սխալների,

5.3.5 Կայքիբոլորսխալները ուղղվելու են:

5.4. Կայքի մի մասը կամ ամբողջը պարբերաբար կարող են լինել անհասանելի, այդ թվում տեխնիկական, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

5.5. Օգտագործողն իր ռիսկով և պատասխանատվությամբ է օգտագործում Կայքը, կատարում պատվերներ, վճարումներ և Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Օգտագործողի մոտ առաջացած վնասների համար:

Անձնական տվյալներ

6.1. Այն դեպքում, երբ Օգտագործողը Կայքում մուտքագրում է իր տվյալները (այդ թվում անձնական համարվող) կամ այլ կերպ փոխանցում է դրանք Ընկերությանը և/կամ Կատարողին, դրանով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը և/կամ Կատարողը հավաքագրեն, մշակեն, պահպանեն, փոխանցեն, հեռացնեն, արգելափակեն իր տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ այնպես էլ առանց դրանց: Կայքում միջոցառման համար գրանցվելիս Օգտագործողը տեղյակ է համաձայն է, որպեսզի իր անձնական տվյալները փոխանցվեն ու հասանելի լինեն Կատարողներին:

6.2. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Վեճերի լուծում

7.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

7.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի info@ticketon.am էլ. փոստի հասցեով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները:

7.3. Սույն Պայմանագրի 7.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:

7.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17

(տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելըպայմանների փոփոխումը

8.1. Սույն Պայմանագիրը, որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://ticketon.am/user-agreement/ հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «Ադվերսիթի» ՍՊԸ կողմից առաջարկ, կնքել Օգտագործողի հետ Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

8.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողության իրականացումը.

8.2.1 Տեղեկություններիմուտքագրումըգնման թերթիկում և տվյալների իսկության հավաստիացումը՝ «Վճարել» կոճակի սեղմումով,

8.2.2 ՀեռախոսակապիմիջոցովՊատվեր գրանցելու մտադրության վերաբերյալ Ընկերության աշխատակցին տեղեկացումը,

8.3. Պայմանագիրը համարվում է կնքված «Վճարել» կոճակի սեղմման պահից սկսած կամ Պատվերը հեռախոսակապի միջոցով գրանցելու դեպքում Պատվեր գրանցելու մտադրության վերաբերյալ Ընկերության աշխատակցին տեղեկացնելու պահից:

8.4. Ընկերությունը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Կայքում և/կամ այդ մասին ծանուցելով Օգտագործողին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Օգտագործողին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված: Օգտագործողը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից Ընկերության info@ticketon.am էլ. փոստի հասցեին այդ մասին էլ. նամակ ուղարկելու միջոցով:

8.5. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Ընկերությունը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://ticketon.am/useragreement/ հասցեում տեղադրելու միջոցով: Օգտագործողն Կայքը օգտագործելով համաձայնվում է փոփոխությունների հետ: Փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում Օգտագործողը դադարեցնում է Կայքի օգտագործումը:

Կատարողի հասցեն և այլ վավերապայմաններ

Անվանումը՝ «Թիքեթոն» ՍՊԸ

Իրավ Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Եզնիկ Կողբացի, 1ա, բն 74

ՀՎՀՀ՝ 02812544

Բանկը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ

Հ/Հ՝  1570057199820100

Տնօրեն՝ Լևոն Բաբամյան